ԼՂ իրավիճակը չի կարող մեզ չանհանգստացնել.Կարասին

Jan 04, 2016 Comments Off on ԼՂ իրավիճակը չի կարող մեզ չանհանգստացնել.Կարասին

Interfax-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է,որ ՌԴ-ն  անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով

«Վերջին ամիսներին մենք դարձել են ծանր հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, համազարկային կրակի ռեակտիվ սարքերի կիրառմամբ զինված հակամարտության ակտիվացման ականատեսներ, ինչը հանգեցրել է զոհերի թվի մեծացման, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Նման իրավիճակը չի կարող մեզ չանհանգստացնել:Հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու նպատակով։ Միջազգային միջնորդների այս կոշտ դիրքորոշումը հստակ արտահայտված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությունում՝ 2015 թվականին սկզբին անցկացված ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում»,- ասել է նա։

«Ռուսաստանը, լինելով կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, ակտիվ ջանքեր է ձեռնարկում՝ օգնելու հակամարտող կողմերին՝ հասնելու փոխզիջման։ Վերջին շրջանում տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Լավրովի մի շարք խորհրդարկցություններ, որոնց ընթացքում քննարկվել է ԼՂ կարգավորման հարցերի ողջ համալիրը։ Հուսով եմ, որ Նոր տարուց անմիջապես հետո այդ աշխատանքը կշարունակվի։ Բնականաբար, առանց ուշադրության չի մնա նաև ռազմական դրությունը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: