Ցուկերբերգը`տնային արհեստական ինտելեկտ ստեղծելու իր մտադրության մասին

Jan 04, 2016 Comments Off on Ցուկերբերգը`տնային արհեստական ինտելեկտ ստեղծելու իր մտադրության մասին

Lenta.ru-ն հայտնում է,որ  Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է ստեղծել «պարզ արհեստական ինտելեկտ», որը կկառավարի իր տնային տնտեսությունը:
«Նման ինտելեկտի ստեղծումն ինքը համարում է նոր 2016 թվականին իր մարտահրավերը»,հայտնել է նա:

Նա նաև թվարկել  այն գործառույթները, որը պետք է կատարի նոր սարքավորումը. Ճանաչի ձայնով, կարողանա կառավարել երաժշտությունը, լուսավորությունն ու ջերմաստիճանը:

Բացի այդ, արհեստական ինտելեկտը պետք է կարողանա դեմքով ճանաչել ընկերներին, երբ նրանք դռան զանգը տան, ինչպես նաև թույլ տա հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մանկական սենյակում:

 

Ցուկերբերգը նաև պատմել է, որ շատ ժամանակ է տրամադրում Facebook-ով դիմելու այն մարդկանց, որոնք տարբեր նորարարական նախագծերի վրա են աշխատում:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: