ՄԱԿ-ը պահանջել է մահապատժի արգելում

Jan 04, 2016 Comments Off on ՄԱԿ-ը պահանջել է մահապատժի արգելում

Ժնեւում տարածված հաղորդագրությունում ասված է,որ  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել արգելել մահապատիժը երկրում:

Նա խոր ափսոսանք է հայտնել 47 մարդու մահապատժի ենթարկելու առնչությամբ, որոնց թվում է շիաների հայտնի քարոզիչ շեյխ Նիմր-ան-Նիմրը: Նա հիշեցրել է, որ 2015թ. նամակ է գրել Սաուդյան Արաբիայի կառավարությանը ան-Նիմրի պահապատժի ենթարկելու որոշման առնչությամբ:

«Միջազգային նորմերի համաձայն՝ ծանրագույն հանցանքների դեպքում մահապատիժը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է դիտավորյալ սպանություններին: Բացի դրանից անհրաժեշտ են երաշխիքներ, որ արդար եւ թափանցիկ դատավարություն է եղել: Ալ-Հուսեյնը ափսոսանք է հայտնել Սաուդյան Արաբիայում մահապատիժների թվի աճի վերաբերյալ: Միայն 2015թ. 157 մահապատիժ է իրականացվել»,ասված հայտարարությունում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: