Գինովցած երիտասարդների վեճի արդյունքում 51-ամյա մայրը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց

Jan 04, 2016 Comments Off on Գինովցած երիտասարդների վեճի արդյունքում 51-ամյա մայրը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 3-ին Նորագյուղ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:20-ի սահմաններում նշված թաղամասի 9/1 տան դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել նշված տան բնակիչ, 27-ամյա Տիգրան Մայիլյանի, Նորագյուղ թաղամասի 9/9 տան բնակիչ, 30-ամյա Մանվել Մայիլյանի և Նորագյուղ թաղամասի 12 տան բնակիչ, 24-ամյա Աշոտ Հախեյանի և Նորագյուղ 361 տան բնակիչ, 26-ամյա Համլետ Խաչատրյանի միջև: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Հախեյանն ու Հ. Խաչատրյանը գինովցած վիճակում 9/1 տան դիմաց իրենց պահել են անվայել. անհարկի ծեծել են եղբայրների տան դուռը, որից հետո նրանց զգուշացրել են, որ չանհանգստացնեն իրենց, սակայն նրանք շարունակել են իրենց լկտի գործողությունները և սկսել հայհոյանքներ տալ եղբայրների հասցեին, որի ժամանակ տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, և մասնակիցներից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է եղբայրների մորը՝ 51-ամյա Հերմինե Զորաբյանին՝ որովայնի հատվածում պատճառելով վնասվածք: Մայրը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների օպերատիվ և գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել կնոջ կյանքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներ Ա. Հախեյանն ու Հ. Խաչատրյանը դիմել են փախուստի: Ոստիկանությունը որոնում է նրանց:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: