Փրկարարներն օգնության են հասել շտապօգնությանը

Jan 04, 2016 Comments Off on Փրկարարներն օգնության են հասել շտապօգնությանը

Հունվարի 3-ին, ժամը 12.53-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի Մաքենիս գյուղում վատառողջ քաղաքացի կա, որին անհրաժեշտ է օգնություն. Վարդենիս-Մաքենիս ավտոճանապարհին առատ ձյան և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով գյուղ հասնելու համար շտապօգնությանն անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության ավտոմեքենա և օպերատիվ խումբ: Շտապօգնության ավտոմեքենան ճանապարհին խափանվել է:

Փրկարարները, քարշակելով շտապօգնության ավտոմեքենան, շարունակել են ճանապարհը: Ճանապարհը մաքրվում էր հատուկ տեխնիկայի օգնությամբ, որը ժամը 17.46-ին նույնպես խափանվել է:

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ (կունգով):

Հրշեջ-փրկարարները բժիշկներին տեղափոխել է Մաքենիս գյուղ:

Պարզվել է, որ գյուղում կա 3 հիվանդ:

Բժիշկները Ժ. Ա.-ին (ծնվ. 1962թ.), Ս. Ս.-ին (ծնվ. 1971թ.) և Ն. Մ.-ին (ծնվ.1971թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրշեջ-փրկարարները բժիշկներին տեղափոխել են Ախպրաձոր գյուղ:

Բժիշկները Ախպրաձոր գյուղում գտնվող հղի Ա. Ղ.-ին (ծնվ. 1996թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն և Մաքենիս գյուղի բնակչ Ս.Ս.-ի հետ հոսպիտալացրել Մարտունի քաղաքի ԲԿ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: