BP-ն Ադրբեջանում կավելացնի գազի արդյունահանումը

Jan 04, 2016 Comments Off on BP-ն Ադրբեջանում կավելացնի գազի արդյունահանումը

Ինչպես տեղեկացնում է «Թրենդը», «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը մտադիր է ավելացնել Ադրբեջանում գազի արդյունահանումը,ըստ որի 2016-ի առաջին կեսին Կասպից ծովի  ադրբեջանական «Շահ Դենիզ» խոշորագույն գազախտացման հանքավայրում նախատեսված է երեք նոր հորատանցք հանձնել շահագործման: Եկող տարվա հորատման աշխատանքների պլանը դեռեւս հաստատված չէ, սակայն առաջին կիսամյակում կավարտվեն երեք հորատանցքեր, որոնց հորատումը սկսվել էր ընթացիկ տարում:

Caspian Shipyard շինհրապարակում վերանորոգվող «Իստիգլալ» հորատման սարքի արդիականացման ուղղությամբ աշխատանքների ավարտից հետո եկող տարվա ամռանը այն կվերադարձվի  SDG03 հորատանցքի հորատմանը:

2015—ի երեք եռամսյակի ընթացքում «Շահ Դենիզից» արդյունահանվել է   7,2 մլրդ խորանարդ մետր գազ եւ 1,66 մլն տ խտանյութ: Հանքավայրի գազը վերամշակման երկրորդ փուլի շրջանակում Հարավկովկասյան գազատարի ընդլայնման եւ Անդրաանատոլիական եւ Անդրադրիատիկ գազատարների կառուցման շնորհիվ կարտահանվի Թուրքիա եւ եվրոպական շուկաներ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: