Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել

Jan 04, 2016 Comments Off on Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել

Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ Գեւորգ Սաֆարյանը  հացադուլ է հայտարարել, որ տեղափոխվի առանձին խուց, քանի որ ընդհանուր խցում վախենում է բռնության ենթարկվել:

«Նախկինում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր խցերում իր նկատմամբ բռնություն էր գործադրվել քրեական տարրերի կողմից, հիմա մտածում է՝ կարող է այն կրկին լինել, այդ պատճառով հացադուլ է հայտարարել, որ առանձiն խուց տեղափոխվի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ առանձին խուց տեղափոխվելուց հետո Գեւորգ Սաֆարյանը կդադարեցնի հացադուլը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: