«Նոր Հայաստանի»՝ բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

Jan 04, 2016 Comments Off on «Նոր Հայաստանի»՝ բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներ Աշոտ Պետրոսյանը եւ Ժորժիկ Իսայանը, որ հունվարի 3-ին բերման էին ենթարկվել՝ Ոստիկանության 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ  սպառնալիքներ հնչեցնելու գործի շրջանակում, ազատ են արձակվել, հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ ակտիվիստները բերման էին ենթարկվել սպանության սպառնալիքի ու գույքը դիտավորությամբ վնասվելու կասկածանքով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: