Հզոր երկրաշարժ Հնդկաստանում.կան զոհեր և վիրավորներ

Jan 04, 2016 Comments Off on Հզոր երկրաշարժ Հնդկաստանում.կան զոհեր և վիրավորներ

Սույն թվականի հունվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 03.05-ին (Գրինվիչի ժամանակով` հունվարի 3-ին 23.05-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 24.830 և արևելյան երկայնության 93.610 աշխարհագրական կոորդինատներով (Հնդկաստան):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 40 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Ըստ “РИА Новости” լրատվական կայքի նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով Հնդկաստանում կա 6 զոհ և 100-ից ավել վիրավոր:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: