Հայտնաբերել են հաշմանդամ տղամարդու ծխահարված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 04, 2016 Comments Off on Հայտնաբերել են հաշմանդամ տղամարդու ծխահարված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 42 շենքի 6-րդ բնակարանից ծուխ է նկատվում և այդ բնակարանի բնակիչը հաշմանդամ է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկրարարներն սանդուղքն օգտագործելով՝ պատուհանից մտել են նշված բնակարան, որն ամբողջովին ծխապատ է եղել և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Կառլեն Մարգարյանի դին: Այրվել է նաև ննջասենյակի գույքը, մասամբ՝ կենցաղային իրեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: