Թրամփը Օբամային եւ Քլինթոնին մեղադրել է ԻՊ-ին աջակցելու համար

Jan 04, 2016 Comments Off on Թրամփը Օբամային եւ Քլինթոնին մեղադրել է ԻՊ-ին աջակցելու համար

Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանատվություն են կրում  ԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծման համար. հունվարի 2-ին նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահության թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը .

«Նրանք են ստեղծել ԻՊ-ը: Հիլարի Քլինթոնն է ստեղծել ԻՊ-ը Օբամայի հետ միասին», – ասել է Թրամփը, որի Միսիսիպիում ելույթի ձայնագրությունը հրապարակել է  Associated Press գործակալությունը:

Թրամփը նաեւ իր գնահատականն է տվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրադարձություններին, որտեղ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ շեյխ Նիմրա ան-Նիմրայի մահապատժի հետ կապված: Ցուցարարներին հաջողվել էր ներխուժել Իրանում թագավորության դեսպանատան տարածք, սակայն շուտով օրենքի պահապանները նրանց քշել էին այդտեղից:

«Թեհրանում այրում են Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, հասկանո՞ւմ եք:  Հարցն այն է, որ Իրանը փորձում է ազդեցություն ձեռք բերել Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Նրանք միշտ փորձել են:  Նրանք ուզում են նավթին տիրանալ», – ենթադրում է Թրամփը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: