Արտակարգ դեպք Երևանում/տեսաշար/

Jan 04, 2016 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում/տեսաշար/
Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 9 շենքի տակ գտնվող կոյուղու դիտահորում մի քաղաքացի կա, որը գլխիվայր ընկել է նրա մեջ և գտնվում է դժվար հասանելի տեղում: Դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը, թիվ 16 փրկարարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Լևոն Շահինյնաի գլխավորությամբ: Օպերատիվ են ժամանել նաև 1-03 շտապօգնության ծառայության բուժբրիգադը: Փրկարարները 1 ժամ տանջվելով` քաղաքացիների օգնությամբ դիտահորից դուրս են բերել 62-ամյա Արսեն Սարգսյանին, ում տեղում բժիշկները բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: