Հնարավո՞ր է. Արփի Գաբրիելյանը մանրամասնեց

Jan 02, 2016 Comments Off on Հնարավո՞ր է. Արփի Գաբրիելյանը մանրամասնեց

«Ֆուլ Հաուս» ժամանցային ծրագրի դերասանուհի Արփի Գաբրիելյանի համար 2015 թվականը բուռն աշխատանքային տարի էր․ «Կապված աշխատանքի հետ ձեռքբերումներն իսկապես շատ էին՝ գեղարվեստական ֆիլմեր, հեռուստատեսային հաջողված ծրագիր, բազմաթիվ համերգներ Հայաստանում և Միացյալ նահանգներում», -Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արփի Գաբրիելյանը:

Անձնական երազանքների մասին Արփին առայժմ լռում է: Համացանցային քննարկումներին չի արձագանքում: Նոր տարին ուզում է նշել առանց բամբասանքների` դրական լիցքերով:

Նոր տարվա ակնկալիքները շատ են . «Աստծո հաջողությամբ թող որ նոր տարվան բոլորիս սպասումներն ու ակնկալիքներն իրականան: Չեմ ուզում մանրամասնել, որ կատարվեն երազանքներս»,-ընդգծեց երգչուհի, դերասանուհին:

Նշենք, որ համացանցում քննարկվում է Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի հնարավոր սիրավեպը: Նույն սիթքոմում նկարահանվող դերասանները միասին զուգերգ են ձայնագրել` «Անհնար է» անունով:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: