Իրականում ո՞վ է Ձմեռ Պապիկը

Dec 31, 2016 Comments Off on Իրականում ո՞վ է Ձմեռ Պապիկը

Ձմեռ պապը երեխաների կողմից ամենասիրված ու սպասված հերոսն է ամանորին: Նա ամանորի գլխավոր հեքիաթային կերպարն է, նա ամեն տարի գալիս է Լապլանդիայից իր հետ բերելով սուրբ ծննդյան նվերները:

Ձմեռ պապը պատկերվում է, որպես վառ՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ գույնի վերարկուով, երկար սպիտակ մորուքով, գավազանը ձեռքին ծերունի։ Միշտ իր թոռնուհու՝ Ձյունանուշի հետ է, ով ներկայանում է որպես սպիտակ կամ երկնագույն վերարկուով, հյուսված մազերով օրիորդ:

Ձմեռ պապը դիցաբանական, լեգենդային, ֆոլկլորային և պատմական արմատների վրա հիմնված գեղարվեստական կերպար է:

Ձմեռ պապիկի նախատիպ Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկողայոսի իրական անձի վրա:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: