Գեներալ Մանվելի «գաղտնիքը» /տեսանյութ/

Jan 01, 2016 Comments Off on Գեներալ Մանվելի «գաղտնիքը» /տեսանյութ/

Գեներալ Մանվել Գրիգորյանը առաջին կենացը, որը կխմի ամանորյա սեղանի շուրջ՝ կլինի 2016 թվականի բարի գալստյան կենացը:

«Կարևորը առողջություն ու երջանկություն լինի բոլոր ընտանիքներին, խաղաղություն մեր ժողովրդին և ամենակարևորը միասնություն»,-Հայելի.am-ի  հետ զրույցում ասաց գեներալը:

Գեներալը նշեց, որ Նոր տարին անցկացնելու է իր տանը, ընտանեկան միջավայրում:

«1992 թվականից էս կողմ բոլոր նոր տարիները պարտադիր Վազգեն Սարգսյանը ուրդեղ էլ եղել՝ եկել ու մեզ հետա անցկացրել: Ունենք շատ-շատ պատմական նկարահանված կասետներ»,-սարերում անցկացրած  նոր  տարիները հիշեց Մանվել Գրիգորյանը:

Գեներալ Մանվել Գրիգորյանը մինչև 2000 թվականը բոլոր Ամանորները նշել է Արցախում:

«Եղել եմ սահմանամերձ տարածքներում, դրանից հետո արդեն իմ ընտանիքում: Ամեն տարի եղել եմ իմ ընտանիքում, ապա՝ երկրապահների հետ: Շնորհավորանքից անմիջապես հետո տանից դուրս եմ գալիս, որ երկրապահներին շնորհավորեմ: 1985-2000 թվականներին տարբեր տեղերում եմ նշել Նոր տարին: Հիմա արդեն ուզում եմ իմ ընտանիքի ու իմ զինվորների հետ նշեմ»,- անկեղծացավ գեներալ Մանվելը:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ առ այսօր հավատում է Ձմեռ պապին ու ինքը հաճախ իրեն Ձմեռ պապի է զգում: Այդ մասին գեներալը շշուկով է խոսում, չի ուզում մարդիկ իմանան իր Ամանորյա գաղտնիքը:

Լուսինե Ղազարյան

Մանրամասները` տեսանյութում:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: