Ի՞նչ նորություն ունի Էրիկը

Jan 01, 2016 Comments Off on Ի՞նչ նորություն ունի Էրիկը

2016 թվականի հունվարի 1-ին երգիչ Էրիկը ավանդույթի համաձայն կլինի Վրաստանում: Այստեղ նրան սպասում է ընտանիքը և Էրիկը չի կարող Նոր տարին առավել ուրախ անցկացնել, եթե ընտանիքից հեռու է:

Այդ մասին նշեց Էրիկը Հայելի.am-ի հետ զրույցում:

«Աշխատանքի պատճառով Նոր տարվա գիշերը ընտանիքիս հետ չդիմավորեցի, մի քանի տեղ ելույթ ունեցա: Ավանդույթը պահպանելով հունվարի 1-ի  առավոտյան եկա Վրաստան ընտանիքիս հետ նոր տարին անցկացնելու»,-ասաց Էրիկը`հավելելով, որ մի քանի օր այնտեղ մնալուց հետո վերադառնալու է ու անցնելու գործի:

Էրիկի գիտի ,որ իրեն ծանր աշխատանքային տարի է սպասում, բայց այս հանգամանքը ավելի է ոգևորում երգչին ու ավելացնում նրա եռանդը:

«2016 թվականի հետ կապված ամեն ինչ պլանավորված է, համերգային ծրագրերով գերծանրաբեռնված: 2016թվականը պոզիտիվ տարի է, մարդիկ միմյանց շատ անակնկալներ կմատուցեն» ,-վստահեցնում է երգիչը, որը անձնականի հետ կապված առայժմ չակերտները չի բացում ու խորհորդ է տալիս ժպտալով դիմավորել Նոր տարին:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: