Չեն դադարելու իրենց քեֆն անել մարդասպանի “օբեկտում”

Հուն 30, 2012 Չի մեկնաբանվել

Վահե Ավետյանի մահվան առիթով ՀԱԿ ակտիվիստ Հրանտ Տեր-Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է արել.
ՙՄահացավ հայ սպա, բժիշկ Վահե Աեվտյանը: Մահացավ բացարձակ անիմատ մահով, սպանվեց բացարձակ անասունների կողմից: Բոլորս մնացինք մեր տեղերում: Բան չփոխվեց Հայաստանում: Ոչ մի քար չշարժվեց տեղից: Երկինքն անտարբեր անձրեւում է: Հարսնաքար ռեստորանը չի դատարկվելու այցելուներից: Թուրքական կլկլոցի տակ հայերը չեն դադարելու իրենց քեֆն անել մարդասպանի “օբեկտում”: Գլխավոր պատասախնատուն մնալու է երկրի նախագահի պաշտոնում: Նույնիսկ մարդիկ են գտնվելու, ովքեր վիճարկելու են թե գլխավոր պատասխանատուն նա է, եւ ասելու են, թե ով այդպես է գրել քաղաքականացնում է հարցը: Մտավորականությունը բառբառելու է օլիգարխիայի դեմ: Այս ստատուսն էլ լրացելու է բացմաթիվ ստատուսների թիվը, ու մոռացվելու է մի քանի օր անց: Չգիտեմ էլ ինչ գրեմ կամ ավելացնեմ: Մարդը կյանքից գնաց 35 տարեկան հասակում, որովհետեւ սպորտային հագուստ էր հագել, ի՞նչ կարող ես ասես, որ համարժեք լինի իրավիճակին՚:

Չդասակարգված
Անդրադարձներ չկան to “Չեն դադարելու իրենց քեֆն անել մարդասպանի “օբեկտում””

Մեկնաբանել