Ընդդեմ ՙՀարսնաքարի՚. Վարդգես Գասպարին պառկել է հանրապետության հրապարակում

Հուն 29, 2012 Չի մեկնաբանվել

Երևանի Ազատության հրապարակի կենտրոնում այս պահին պառկած վիճակում` իրեն բնորոշ ոճով, ակցիա է իրականացնում ակտիվիստ Վարդգես Գասպարին:tert.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իր ակցիան կապված է այսօր արձանագրված ցավալի իրադարձության` այն է հուլիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան հետ: Գասպարին ասաց, որ այս ակցիան հոգու ճիչի նման մի բան է, որից թեև, ինքը համոզված է, որ ոչինչ չի փոխվի, բայց ինքը չէր կարող տանը նստել և թեյ խմել:

Գասպարին նաև իր համոզվածությունը հայտնեց, որ դեպքը հերթական անգամ կոծկելու է այս դեպքը և մենք ունենալու ենք նոր պողոսպողոսյաններ:

Նշենք, որ Ազատության հրապարակում նրա շուրջ մերթընդմերթ խմբվում են երկու տասնյակը չգերազանցող երիտասարդներ, ապա անտարբերությամբ հեռանում: Մոտեցողները նրան հորդորում էին վեր կենալ ու գնալ տուն, քանի որ գետինը թաց է և նա կարող է մրսել, իսկ «այս երկրում, միևնույն է, ոչինչ չի փոխվի»:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Անդրադարձներ չկան to “Ընդդեմ ՙՀարսնաքարի՚. Վարդգես Գասպարին պառկել է հանրապետության հրապարակում”

Մեկնաբանել