Գլխավոր ասամբլեան այսօր ընտրում է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի կազմը

Nov 12, 2013 Comments Off on Գլխավոր ասամբլեան այսօր ընտրում է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի կազմը

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այսօր կկայանան մարդու իրավունքների հարցերով խորհրդի ընտրությունները: ՄԱԿ անդամ երկրները գաղտնի քվեարկությամբ պետք է ըտրեն 14 պետությունների, որոնք 2014-2017թթ. կզբաղեցնեն համաշխարհային կազմակերպության հինգ առանցքային խորհրդակցական մարմիններից մեկի տեղերը:  Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամակցության թեկնածու երկրները բաժանված են տարածաշրջանային խմբերի՝ աֆրիկյան, ասիա-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան, արևմտաեվրոպական և արևելաեվրոպական, որոնք նախօրոք համաձայնեցնում են քվեարկության ցուցակները: Ներկայումս մրցակցություն դեռևս չկա երկու տարածաշրջանային խմբերում՝ ասիա-խաղաղօվկիանոսյան, որից առաջադրվել են Վիետնամը, Չինաստանը, Մալդիվները և Սաուդյան Արաբիան, և արևմտաեվրոպական պետությունների շրջանում, որոնց համաձայնեցրած թեկնածուներն են Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան:
Աֆրիկյան պետությունների խմբում չորս տեղի համար կպայքարեն հինգ թեկնածուներ՝ Ալժիր, Մարոկո, Նամբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Հարավային Սուդան: Ամենայն հավանականությամբ պայքար կծավալվի նաև լատինաամերիկյան երկրների շրջանում երկու տեղի համար, որին հավակնում են Կուբան, Մեքսիկան և Ուրուգվայը:

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: