16-ամյա հնդիկը լուծել է խնդիրը, որն անգամ Նյուտոնը չի կարողացել լուծել

Մայ 27, 2012 Չի մեկնաբանվել

Գերմանիայում ծագումով հնդիկ 16-ամյա Շոուրիյա Ռեյուն կարողացել է լուծել այն խնդիրը, որը 350 տարի շարունակ չեն կարողացել լուծել մարդկության լավագույն գիտնականնները: Խոսքը մասնիկների դինամիկայի տեսության մասին է:

Ժամանակին անհաջողության էր մատնվել նաեւ հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը:Դպրոցականը որոշել է պարզապես ստուգել իր ունակությունները: «Ինձ պարզապես հետաքրքիր էր: Սկզբում չէի էլ մտածում, թե կարող եմ գտնել լուծումը»,-պատմել է երիտասարդ հանճարը:Շոուրիյայի բացահայտումը թույլ է տալիս գիտնականներին միանգամից մի քանի գիտական հարց լուծել: Մասնավորպես, մասնագետներն արդեն կարող են հաշվարկել պատից գնդակի ճշգրիտ հետագիծը:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “16-ամյա հնդիկը լուծել է խնդիրը, որն անգամ Նյուտոնը չի կարողացել լուծել”

Մեկնաբանել