Հայ զինվորը ռեկորդ է սահմանել/տեսանյութ/

Մայ 28, 2012 Չի մեկնաբանվել

Մարզիկ, Հայոց բանակի զինվոր Մանվել Մամոյանն այսօր սահմանեց հայաստանյան ռեկորդ միանգամից երկու վարժություններում`«դրոշ» և «գետնից հրում ուղղահայաց դիրքով»: «Դրոշ» վարժությունը կատարելիս, որը ուղղահայաց ձողի նկատմամբ հորիզանական դիրք ընդունելն ու հնարավորինս ձողին հենված մնալն է, Մանվելը կարողացավ իրեն պահել 20 վայրկյան, իսկ երկրորդ վարժության ժամանակ 23 հրում կատարեց:  Նշենք, որ Մանվել Ավոյանի սահմանած երկու ռեկորդներն էլ գրանցվելու են «Դյուցազնագրքում»: Վարժությունները գրանցված են նաև «Գինես»-ի գրքում, որոնց հեղինակը չինացի մարզիկ է, ով 1-ին վարժությունը կատարել է 1.05 վայրկյան, իսկ 2-րդի դեպքում՝ 41 հրում: Մինչ այժմ Հայաստանում այս երկու վարժություններում էլ ռեկորդ չէր սահմանվել:  Մանվել Ավոյանը  զրույցում հավաստիացրեց, որ ինքը զորամասում շատ ավելի բարձր ցուցանիշ էր գրանցում երկու վարժություններում էլ, սակայն գրանցածից էլ դժգոհ չէ:  «Հույս ունեի, որ ավելին կանեմ, քան զորամասում, բայց սա էլ բավարար է: Երկուսն էլ բարդ վարժություններ են, մանավանդ «դրոշ» վարժությունը: Ֆիզիկական բարձր պատրաստվածություն են պահանջում այս վարժությունները, որովհետև աշխատում են մեծ թվով մկաններ»,- ասաց նա:  Մանվելը վստահեցրեց, որ առաջիկա ամիսների ընթացքում կրկին փորձելու է այս վարժություններում նոր ռեկորդ սահմանել, սակայն արդեն զորամասում: Իր հաղթանակը նա նվիրեց մայիսի 28-ի տոնին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը:

Վարժությունների կատարմանը ներկա էին Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովի անդամները, որի նախագահ Վարդան Թովմասյանը նշեց, որ այս ռեկորդները «Դյուցազնագրքի» երկրորդ հատորի թվով 40 և 41-րդ ռեկորդներն էին, որոնք նա հույս ունի առաջիկայում կգերազանցվեն թե հենց հեղինակի, թե մեկ այլ մարզիկների կողմից:

«Նման ռեկորդի փորձ մինչ այժմ մենք չէինք անցկացրել Հայաստանում և չէինք գրանցել: Նոր ոճ, նոր տարատեսակ գրանցվեց մեր գրքում: Շնորհակալ ենք մեր պաշտպանության նախարարությանը, որը ամեն կերպ օժանդակում է մեզ, որպեսզի զինվորներին ընդգրկենք այս գործընթացի մեջ և ռեկորդներ գրանցենք»,-ասաց նա:

Տեղեկացնենք, որ Մանվելը 19 տարեկան է: 10 տարեկանից զբաղվել է սպորտով՝ ձյուդոյով և ըմբշամարտով: Մինչև բանակ զորակոչվելը՝ նա սահմանել է 3 ռեկորդ, որոնցից 2-ը «որովայնի մկանների ձգում» և «1 ձեռքով դաստակի վրա հրում» վարժություններում:

Tert.am

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Անդրադարձներ չկան to “Հայ զինվորը ռեկորդ է սահմանել/տեսանյութ/”

Մեկնաբանել