Արտադրված է Հայաստանում

Օգս 09, 2013 Չի մեկնաբանվել

Օրերս Երևանի Տիգրան Մեծ 20 հասցեում յուրահատուկ խանութ-սրահ է բացվել: Խանութում վաճառվում են բացառապես տեղական արտադրության ապրանքներ՝ «Մելանտե» և «Տոսպ» ընկերությունների արտադրած մանկական հագուստ, ներքնաշորեր, գուլպաներ և հայկական արտադրության կոշիկներ՝ «Լյուքս» ընկերության արտադրանք: Խանութի անվանումը նույնպես համահունչ է բովանդակությանը՝  «Արտադրված է Հայաստանում»:

Ընկերության հիմնադիրները նշում են, որ իրենց համար կարևոր սկզբունք է շուկայում մրցակցել սեփական արտադրանքով, առավել ևս, որ նշված ընկերությունները արդեն ապացուցել են իրենց մրցունակությունն ու որակի առավելությունը ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում:

Բացի այդ երևանյան շատ խանութներում հայտնի ու թանկարժեք բրենդների անվան տակ երբեմն վաճառվում է հայ վարպետների կարած հագուստը, չգիտես ինչու թաքցնելով, որ դա ոչ թե դրսից բերված այլ տեղում արտադրված ապրանք է: «Արտադրված է Հայաստանում»  խանութի հիմնադիրները ճիշտ հակառակ կարծիքն են՝ պետք է ոչ թե թաքցնել, այլ հպարտությամբ ասել, որ արտադրված է Հայաստանում: Չէ՞ որ, եթե արտադրվել է  Հայաստանում, նշանակում է գնորդի վճարած գումարով մեր երկրում աշխատատեղեր են ապահովվել, հարկեր են վճարվել:

 

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Արտադրված է Հայաստանում”

Մեկնաբանել