Թեյի արտադրություն Օձուն գյուղում

Հուլ 18, 2013 Չի մեկնաբանվել

Օձուն գյուղում  զարգանում է թեյի արտադրությունը, որն իրականացվում է «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում» կազմակերպության նախաձեռնության շնորհիվ: Կազմակերպությունը համագորշակցում է Ֆրանսիայի Ռհոն Ալպեր շրջանի հետ:

G2iA-ի հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանը հայտնեց, որ իրենց հիմնական նպատակն է ստեղծել հայազգի մասնագետների ցանց, աշխատել միմյանց հետ, համագործակցել ծրագրերով: «Պետք է տեղի ֆերմերներն իրենց կանաչ հարստությունն ավելի նպատակաուղղված օգտագործեն: Այսօր արդեն Օձունում թեյաբույսեր են արտադրվում, նույնիսկ՝ արտահանվում, ինչը նախկինում չկար»,- ասաց նա:

Թեյն արտադրվելու է Օձունում, քանի որ տեղի բնությունը տալիս է այդ հնարավորությունները: Այժմ արդեն ֆրանսիական կողմից ներկրվել են սարքավորումներ, Օձունի գյուղապետարանի հետ տեղադրվել է խոտաբույսերի չորանոց, ինչի շնորհիվ թեյի հումքը հնարավոր է ժամանակին չորացնել:

Ինչպես Արմեն Վալյանը նշեց, իրենք համագործակցում են տարբեր կազմակերպությունների հետ:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Թեյի արտադրություն Օձուն գյուղում”

Մեկնաբանել