Հանրապետականները քեֆերի մեջ են

Մայ 17, 2012 Չի մեկնաբանվել

«Մայիսի 11-ից սկսած՝ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի վարչական շրջանների կուսակցական ակտիվի հետ, տոնական սեղանների շուրջ, նշում է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի տարած հաղթանակը: Առաջին նման խնջույքը տեղի է ունեցել Արաբկիրի ՀՀԿ ակտիվի հետ, «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում:
Կիրակի օրը Սերժ Սարգսյանը եղել է Էրեբունի համայնքում, որտեղ նրան հյուրընկալել է նորընտիր պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախ լճի ափին գտնվող իր սեփական «Արգիշտի» ռեստորանում: Երեկ նման հանդիպում է տեղի ունեցել Նոր Նորքի կուսակցական ակտիվի հետ՝ «Հարսնաքար» ռեստորանում:
Սամվել Ալեքսանյանն ասել է, որ Մալաթիայի ակտիվի հետ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 21-ին՝ իրեն պատկանող «Փարվանայում», Շենգավիթի ՀՀԿ-ականները նախագահ Սարգսյանին կհյուրընկալեն «Վարդանանքում», մայիսի 20-ին:
Իսկ մարզային կառույցների հետ հանդիպումը կլինի վերջինը, եւ ՀՀԿ-ականներն ասում են, որ նրանց Սերժ Սարգսյանը կշնորհավորի «փաթեթով», այսինքն բոլորը կհավաքվեն մեկ վայրում եւ կխմեն հանուն ՀՀԿ փառահեղ հաղթանակի:
Այս հանդիպումներին ներկա են գտնվում ՀՀԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տվյալ վարչական տարածքի ՀՀԿ մեծամասնական թեկնածուն, վարչական տարածքի ղեկավարը եւ այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել նախընտրական գործունեության մեջ»,- գրում է «Հրապարակը»:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Անդրադարձներ չկան to “Հանրապետականները քեֆերի մեջ են”

Մեկնաբանել