Դավիթաշենում բնակարաններից զրկված սեփականատերերը մտադիր են դիմել ՀՀ նախագահին/տեսաշար/

Մայ 14, 2013 Չի մեկնաբանվել
Դավիթաշեն երկրորդ թաղամաս 46 շենք հասցեի հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի սեփականատերերն այսօր իմացել են, որ «Տոնուս» ՍՊԸ-ն, ում պատկանում է նորակառույց բարձրահարկ շենքը, սնանկ է հայտարարվել` շենքը որպես գրավ հանձնելով «Արցախ» բանկին: Ինչպես Shamshyan.com-ի հետ զրույցում ասացին սեփանատերերը, իրենց մեծամասնությունը տեղյակ չի եղել դրանից: Նրանք այսօր հավաքվել են շենքի առաջ, քննարկել խնդիրը: Իրենց բնակարաններից զրկված սեփականատերերը հավաստում են, որ ունեն բարձրահարկում բնակարան ձեռք բերելու նախնական պայմանագիր, ավելին` շատերը վճարել են սահմանված գումարի մեծ մասը: Սակայն ինչպես իրենք են ասում, «Տոնուս» ընկերության սնանկանալու պատճառով իրենց բնակարան ունենալու հարցը մնացել է «օդից կախված»: Վրդովված սեփականատերերը մտադիր են նամակով դիմել ՀՀ նախագահին եւ Կառավարությանը` իրենց խնդրին լուծում տալու պահանջով: Այլ մանրամասները` քիչ ուշ:
Գլխավոր Թողարկում, Լուրեր
Անդրադարձներ չկան to “Դավիթաշենում բնակարաններից զրկված սեփականատերերը մտադիր են դիմել ՀՀ նախագահին/տեսաշար/”

Մեկնաբանել