Ջրհեղեղը մարդկային կյանքեր է խլել Աֆղանստանում

Մայ 07, 2012 Չի մեկնաբանվել

Աֆղանստանի հյուսիսային հատվածում մայիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղը  խլել է 26 մարդու կյանք, գրեթե 100-ը համարվում են անհայտ կորած: Զոհվածների եւ անհայտ կորածներից շատերը եղել են հարսանեկան արարողությանը մասնակցած հյուրերը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Աֆղանստանի շրջաններից մեկում` Սարի-Պոիլում: Ջրհեղեղի պատճառ է  դարձել հորդառատ անձրեւը, որը սկսվել է մայիսի 6-ից եւ տեւել է 7-8 ժամ:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Ջրհեղեղը մարդկային կյանքեր է խլել Աֆղանստանում”

Մեկնաբանել