Փափազյանը Փափազյան փողոցում /վիդեո/

Մայ 02, 2012 Չի մեկնաբանվել

Երեւանում, այսօր` մայիսի 2-ին, Փափազյան փողոցում բացվել է Հայ թատրոնի հռչակավոր եւ տաղանդավոր դերասան Վահրամ Փափազյանի կիսանդրին։ Բացման արարողությունը տեղի է ունեցել թատրոնի դերասանների եւ Փափազյանի արվեստի երկրպագուների ներկայությամբ, իսկ բացման արարողությունը կատարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:

Քանդակի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նշել է, որ վաղուց էր ցանկանում Փափազյանի անունը կրող փողոցում տեղադրել հանճարեղ դերասանին հավերժացնող քանդակ։ «Վիկտոր Հյուգոյի մահվան 75-ամյա տարելիցին փարիզցիները անվանակոչեցին Հյուգոյի անվամբ այն փողոցը, որտեղ նա ապրում էր։ Այսօր, այդ նմանությամբ մենք տեղադրում ենք Փափազյանի կիսանդրին, այն փողոցում, որը նրա անունն  է կրում, եւ ես հպարտ եմ, որ կարողացա քանդակել վարպետի կիսանդրին։ Վերջապես Փափազյանը դարձավ այս փողոցի հավերժ բնակիչը»,-ասել է նա՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին և թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանին։

Պատգամավորի թեկնածուն խոսքն ուղղելով հավաքվածներին նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանճարեղ դերասանի կիսադրու բացմանը ներկա լինելը։ «Մենք պետք է մեր մտավորականների կողքին լինենք, եւ մեծարենք նրանց իրենց կենդանության օրոք։ Նաեւ պարտավոր ենք հարգենք նրանց հիշատակը, ովքեր այսօր մեզ հետ չեն»,- նշել է Արտակ Սարգսյանը։

 

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Փափազյանը Փափազյան փողոցում /վիդեո/”

Մեկնաբանել