2012-ը նախարարի համար սկանդալային եղավ

Դեկ 27, 2012 Չի մեկնաբանվել

«Այսուհետ, երբ հարցազրույց եմ տալիս, հատկապես՝ ոտքի վրա, պիտի նախադասությունները միմյանցից անջատեմ, ամեն հարցին տարբեր պատասխանեմ՝ նոր անցնեմ հաջորդ հարցին»,- երեկ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարից թերթը հետաքրքրվել էր՝ որո՞նք էին իր համար անցնող տարում արված հիմնական հետևությունները, մանավանդ որ՝ 201 2-ն իր համար սկանդալային եղավ՝ կապված քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերի և դրանց վերաբերող նախարարի մեկնաբանությունների հետ: Այնուհանդերձ, Թովմասյանն ասում է, որ այդ դեպքերն առիթ հանդիսացան, որ խնդիրն ինքը ևս մեկ անգամ խորքային ուսումնասիրի և իր համար հետևություններ անի, որոշակի միջոցառումներ ձեռնարկի:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “2012-ը նախարարի համար սկանդալային եղավ”

Մեկնաբանել