Տիգրան Սարգսյան. Միկրո մակարդակում պետք է աջակցություն ցուցաբերենք բիզնեսին

Ապր 18, 2012 Չի մեկնաբանվել

ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ պետք է նոր շեշտադրումներ մտցնել, դա պետություն-մասնավոր բիզնես համագործակցության նոր հարթակի ստեղծումն է, որը կարող է բարձրացնել տնտեսության մրցունակությունը: «Հայաստանի ազգային մրցունակության մասին զեկույցի» շնորհանդեսի ժամանակ հայտարարել է  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նկատեց, որ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնել մասնավոր բիզնեսում առկա ռիսկերից խուսափելու համար. Ինչի լավագույն միջոցը ըստ Տիգրան Սարգսյանի «նոր հարթակի ձևավորումն» է: «Պետություն-մասնավոր բիզնես՝ այս համագործակցության համար պետք է ձևավորվի նոր հարթակ »,-նշել է վարչապետը: Նրա խոսքով այդ հարթակում պետք է կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների միջև ձեռք բերվեն երկկողմ հստակ պայմանավորվածություններ: «Միկրո մակարդակում պետք է աջակցություն ցուցաբերենք բիզնեսի ներկակայացուցիչներին: Եթե այդ ոլորտը ձախողվի, պետությունը պետք է հատուցում տա»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Տիգրան Սարգսյան. Միկրո մակարդակում պետք է աջակցություն ցուցաբերենք բիզնեսին”

Մեկնաբանել