Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ.Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Mar 16, 2019 Comments Off on Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ.Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»։

Որոշ ժամանակ անց նա նշել է, որ իրականում գրառման հեղինակն ինքը չէ և որ լավ հարաբերություններ ունի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի հետ։

«Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորներն անպայման կպատժվեն»,-գրել է Արամ Մանուկյանը և արգելափակել իր էջը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: