«Կոմմերսանտ». Զուրաբիշվիլին հաստատել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, նաև մեղադրել Հայաստանի ղեկավարությանը

Mar 15, 2019 Comments Off on «Կոմմերսանտ». Զուրաբիշվիլին հաստատել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, նաև մեղադրել Հայաստանի ղեկավարությանը

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հայկական ղեկավարության բանակցությունների թեմաներից մեկը տարածաշրջանային հակամարտությունն էր: Երեւանում փորձել են պարզել, թե Վրաստանի նախագահն ինչ նկատի ուներ, երբ վերջերս Բաքվում հայտարարել էր «Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքների օկուպացման» մասին: Արդյունքում Վրաստանի նախագահը ոչ միայն հաստատել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, այլ նաեւ մեղադրանքներ է ներկայացրել հայկական ղեկավարության հասցեին:

Փետրվարի 27-ին Ադրբեջանում պաշտոնական այցի ժամանակ տիկին Զուրաբիշվիլին անդրադարձել էր Ադրբեջանի եւ Վրաստանի «տարածքների օկուպացման» թեմային: Նրա արտահայտությունները նախկին վրացական ինքնավար մարզերի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի՝ «Ռուսաստանի կողմից օկուպացման» մասին ոչ մեկի չեն զարմացրել, քանի որ Վրաստանի ներկայացուցիչները հաճախ են ելույթ ունենում Մոսկվայի հասցեին մեղադրանքներով: Սակայն այս անգամ Վրաստանի նախագահն, ըստ երեւույթին, առաջին անգամ բացեիբաց մեղադրել էր Հայաստանին Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: