Նախկին սեփականատերը ոչ իրեն պատկանող գույքում բնակվելու դիմաց տարեց զույգից վարձակալության վճար է գանձել

Mar 15, 2019 Comments Off on Նախկին սեփականատերը ոչ իրեն պատկանող գույքում բնակվելու դիմաց տարեց զույգից վարձակալության վճար է գանձել
Ի պատասխան https://shamshyan.com կայքում հրապարակված
նյութի՝ տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

գտնվող Դրոյի 49 հասցեում գտնվող գույքը վարկային պայմանագրով
պարտավորությունների չկատարման հետևանքով 24.11.2017թ.-ից
հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի սեփականությունը:
Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-
Հայաստան Բանկի հետ և մոտ 1.5 տարի է բնակվում են Բանկի
սեփականություն հանդիսացող տարածքում:
Ըստ մեր տեղեկատվության նախկին սեփականատերը ոչ իրեն
պատկանող գույքում բնակվելու դիմաց տարեց զույգից
վարձակալության վճար է գանձել:
Գույքի նախկին սեփականատերը բազմիցս ծանուցվել է բնակարանը
ազատելու պահանջի վերաբերյալ, սակայն պահանջը չի բավարարել,
ինչի հետևանքով, համաձայն օրենքի, Բանկը դիմել է Հարկադիր
կատարման ծառայությանը, իր իրավունքները պաշտպանելու համար:
Հարգանքով,
ՎՏԲ-Հայաստան Բանկի
Մամլո ծառայություն
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: