Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 15-ի համեմատ ցածր է մնում 4 սանտիմետրով

Mar 15, 2019 Comments Off on Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 15-ի համեմատ ցածր է մնում 4 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2019 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ դեռ չի ապահովում դրական հաշվեկշիռ՝ նախորդ տարվա մարտի 15-ի համեմատ ցածր մնալով 4 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի մարտի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա:

Նախորդ տարվա նույն օրը գրանցվել է 1900 մետր 46 սանտիմետր նիշը: Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարի Սևանա լիճ ջուր չի տեղափոխվել: Ստորերկրյա ճանապարհով լիճ է լցվել 5 միլիոն 947 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: