Ժամանել են մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ

Mar 15, 2019 Comments Off on Ժամանել են մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ԳԱԶ-52 մակնիշի բեռնատարը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարևանությամբ, Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարի պատճառով ավտոմեքենայի կցորդիչում առկա մեծ քանակությամբ բենզինը թափվել է:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: