Մարտի 1-ի գործով նիստերը դռնբաց կանցկացվեն․ Քոչարյանի պաշտպան

Mar 15, 2019 Comments Off on Մարտի 1-ի գործով նիստերը դռնբաց կանցկացվեն․ Քոչարյանի պաշտպան

Մարտի 1-ի գործով նիստերը դռնբաց են լինելու։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե այս գործով նիստերը դռնփակ են անցկացվելու։

«Դռնբաց դատական նիստ է լինելու, եթե հանկարծ մեկի մտքով անցնի, որ կարող է դռնփակ նիստ անցկացնել, ապա թող ՀՔԾ-ն այլեւս չփորձի իմ գործընկերոջը սուտասան ասել։ Կլինի դռնբաց դատական նիստ ու բոլորդ կտեսնենք այդ նյութերի որակը»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանն այսօր եւս 2 ամսով երկարացրեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: