Արթուր Վանեցյանը՝ Գևորգ Կոստանյանին իր տեղակալ նշանակելու մասին

Feb 23, 2019 Comments Off on Արթուր Վանեցյանը՝ Գևորգ Կոստանյանին իր տեղակալ նշանակելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները: «Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գեւորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, եւ ես ուրախ կլինեմ երբեւէ նրա հետ աշխատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը: Մինչ այդ նշենք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկանում են Գեւորգ Կոստանյանի մասնագիտական ունակություններն օգտագործել իրավական, ուժային ոլորտներում: Նկատենք, որ այս մոտեցումը միանգամայն ողջունելի է, քանի որ պետականաշինությունը քաղաքական սիմպատիաները պետք է մերժի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: