Վանո Սիրադեղյանը չի վերադառնա

Feb 22, 2019 Comments Off on Վանո Սիրադեղյանը չի վերադառնա

Վերջերս մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում,թե   աշխատանքներ են տարվում, եւ ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան:Լրատվամիջոցներից մեկը գրել էր,որ   փաստաբանները,որոնց ընտրել է անձամբ ինքը` Վանոն,  հիմնավորումները պատրաստելուց հետո, մինչեւ ապրիլ, գուցեեւ մայիս, Վանոն վերջապես վտարանդիությունից կվերադառնա»:

Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական գործ հարուցվեց։ Քրեական հետապնդման մեջ էր նաև Վանոն, որը հեռացավ Հայաստանից, իսկ երբ առաջին անգամ վերադարձավ, նրան ոգևորված դիմավորողը Նիկոլ Փաշինյանն էր։ Ի դեպ, արդեն տարիներ անց՝ վտարանդիության մեջ գտնվող Վանոն հարցազրույց էր տվել միայն Նիկոլին, «ՀԺ»-ն էր տպագրում Վանոյի «Վիրտուալ Հայաստան» քաղաքական վերլուծությունների շարքը։

Մեր ունեցած տեղեկություններով,Վանո Սիրադեղյանը որոշում է կայացրել.նա Հայաստան չի վերադառնա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: