Facebook-ն արգելափակել է Մարգարիտա Սիմոնյանի նախագծի ֆեյսբուքյան էջը

Feb 19, 2019 Comments Off on Facebook-ն արգելափակել է Մարգարիտա Սիմոնյանի նախագծի ֆեյսբուքյան էջը

«Ֆեյսբուքն արգելափակել է միլիարդավոր դիտումներ ունեցող մեր նախագծերը», – գրել է RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ֆեյսբուքյան իր էջում։

«RT–ն Facebook–ում նախագիծ ունի` In the Now։ Այն պատրաստում է մեր հաղորդավարուհի Անիսա Նաուեյը։ In the Now–ն ու դրա օժանդակ նախագծերի տեսանյութերն ավելի քան 2,5 միլիարդ դիտում ունեն։ Մեծ տարածում ունեցող նախագիծ է։ Ռուսաստանում արգելված Marshall Fund նատօ-ական ընկերության հուշումից հետո CNN–ը սկսել է զբաղվել In the Now–ի էջերով։ Նրանք Facebook են զանգահարել ու այնպիսի բան են ասել, որ Ցուկերբերգի մարդիկ պարզապես արգելափակել են նախագծի էջերը «Կրեմլի հետ կապերը» թաքցնելու համար», – նշվում է RT–ի տարածած հաղորդագրության մեջ։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: