Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում

Feb 19, 2019 Comments Off on Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում

«Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում: Մեր տեղեկություններով, մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել գործող քաղաքապետի հրաժարականի պահանջով: Նրանք դժգոհ են օրիորդի կառավարումից եւ կադրային քաղաքականությունից:

Երբ փորձեցինք հասկանալ, թե 31-ամյա քաղաքապետն ինչ կենսագրություն ունի, ինչու են այս երիտասարդ աղջկան վստահել մանվելգրիգորյանական բարքերից զզված էջմիածինցիների հոգսերը, պարզվեց, ոչ միայն նրա հրաժարականը չպետք է պահանջեն, այլ երջանիկ լինեն, որ այդպիսի «պետական գործիչ» է իրենց բաժին հասել: Այո, հենց պետական: Վիքիպեդիայում նրա կենսագրությանը ծանոթանալիս նախանձով ես լցվում էջմիածինցիների հանդեպ:

Եվ այսպես. «Դիանա Մնացականի Գասպարյան (մարտի 22, 1988, Վաղարշապատ), հայ քաղաքական եւ պետական գործիչ, Վաղարշապատի քաղաքապետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետը»: Իսկ դուք ասում եք` պետական գործիչներ չունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: