21-րդ դարում ունենալ ՊՆ ու չունենալ ինֆորմացիայի նախարարություն անհեթեթություն է

Feb 19, 2019 Comments Off on 21-րդ դարում ունենալ ՊՆ ու չունենալ ինֆորմացիայի նախարարություն անհեթեթություն է

Մինչ արևմուտքի խրոխտ ջանքերի ներքո մեզ մոտ հետզհետե առաջ է մղվում «տարածքներ եսիմնիչի դիմաց» բանաձևը, իրականում նմանատիպ մի ալիք էլ գնում է աշխարհով մեկ: Այս ալիքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ առանձին վերցված պետության քաղաքացիներ գնում ու ինքնակամ որոշում են կայացնում, որի հետևանքով սարսափելի, անդառնալի ու շատ կանխատեսելի կորուստներ են կրում, այդ թվում նաև տարածքային: Սա կարելի է ասել՝ «տարածքներ ժողովրդավարության դիմաց» բանաձևն է:

Ուկրաինայի դեպքերին շատերս ենք ծանոթ, քչերս գիտենք, որ տարածք կորցնելուց զատ Ուկրաինան կորցրել է նաև տնտեսական դիրքերը և դարձել Եվրոպայի ամենա աղքատ երկիրը: Կարճ ասած՝ Ուկրաինայում կար կառավարություն, որը փորձեց ՌԴ-ից փող վերցնել, մոդերնիզացնել արդյունաբերությունն ու դրա հաշվին Եվրոպայում շուկա գրավել: Արդյունքում ՌԴ-ն տարածքներ խլեց, իսկ Եվրոպային բաժին հասավ Ուկրաինական շուկան առանց ներսում բան կորցնելու: Ուկրաինան ընկավ երեք քարի (ՌԴ, ԵՄ ու սեփական ժողովուրդ) արանքն ու թարս կապուտ եղավ, ու շատերը մինչ օրս գաղափար էլ չունեն դրա մասին: Ընդ որում, եթե «բռնապետականռեժիմի»՝ Ուկրաինայի կառավարության ավանտյուրան դեռ որոշակի տրամաբանություն ուներ, ապա, այդ կառավարությունը տապալած Մայդանը, տրամաբանությունից բացարձակ զուրկ էր, քանի որ այն մղձավանջը, որ տեղի ունեցավ Մայդանի արդյունքում, շատ կանխատեսելի էր: Ու կրկնում եմ՝ այս պատմության մասին շատերս գոնե մասամբ գիտենք:

Բայց շատ քչերը գիտեն, որ հենց էս պահին Միացյալ Թագավորությունում շատ նման պրոցես է ընթանում: Շատերը գիտեն, որ ՄՓ-ի քաղաքացիները հանրաքվեով որոշել են դուրս գալ ԵՄ-ից, բաց շատ քչերը գիտեն, որ դա ոչնչացնելու է իրենց տնտեսությունն ու շատ հնարավոր է երկրից «պոկի» Հյուսիսային Իռլանդիան: Ու թեպետ ՄԹ-ում դեռ փողոցներում իրար չեն սպանում, այս պատմությունը նույնպես շատ նման է ուկրաինականին ու հայկականին, քանի որ քաղացիները մասսայաբար հիմարություն են արել ու ստացել են շատ տրամաբանական ու, ըստ այդմ, կանխատեսելի հետևանքներ:

Ես մի անգամ ասել եմ ու չեմ հոգնի կրկնել, որ 21րդ դարում ունենալ ՊՆ ու չունենալ ինֆորմացիայի նախարարություն անհեթեթություն է: Մինչ համազգեստավոր քաղաքացիներն արտաքին թշնամու դեմ պայքար են մղում պետության սահմաններին, շարքային քաղաքացիները իրենք իրենց խոդով բռնում են, ներսից իրենց երկրները տրաքացնում են, ինչա թե չեն կարում թացը չորից տարբերեն: Իսկ թացը չորից չեն կարում տարբերեն, քանի որ պետությունը թերանում է հենց տեղեկատվական դաշտում:

 

Հ.Գ. իսկ ամենա հետաքրքիրն այն է, որ բոլոր նշածս դեպքերում ՌԴ-ն շատ մեծ դեր ա խաղացել: Ժամանակին ասել էի, որ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում պրոֆիլս Պուտինի նկարը կդնեմ: Եթե բրիտանացիք իրանց խմբակային էշության պատճառով Հյուսիսային Իռլանդիան կորցնեն, խոստանում եմ Պուտինի նկարը գրասենյակումս կախել:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: