4 հիմնական կետ. Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ

Feb 18, 2019 Comments Off on 4 հիմնական կետ. Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ

ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դասագրքերը փոխելու թեմայով:

«Գրեթե բոլոր ծնողների մտահոգությունը դասագրքերի լավ կամ վատ լինելն է և մեզանից պահանջում են արագ փոխել դասագրքերը: Փորձեմ 4 հիմնական կետերով բացատրել, թե ինչու հենց հիմա նոր դասագիրք մշակելը նպատակահարմար չէ.

1. Դասագրքերի բովանդակությունը հենվում է առարկայական չափորոշիչների և ծրագրերի վրա, իսկ վերջիններս մինչև 2020թ. մայիս ամիսը բոլոր առարկաների մասով հերթով վերանայվելու են` համապատասխանեցվելով 21-րդ դարի սովորողակենտրոն, միջառարկայական նախագծային ուսուցման և կարողությունների և հմտությունների ձևավորման նպատակ ունեցող կրթության պահանջներին:

2. Դասագիրք ստեղծելու գործընթացը տևում է գրեթե 1 տարի, և դասագիրքը տպագրվում է 5 տարով: Հաշվի առնելով փոփոխությունները` մինչև նոր դասագրքերը մշակվեն և տպագրվեն դրանք այլևս արդիական չեն լինի, քանի որ չափորոշիչներն ու ծրագրերը փոխված կլինեն:

3. Չափորոշիչների և ծրագրերի փոփոխությանը զուգահեռ բարեփոխումների շրջանակում մշակվելու է նոր բովանդակություն: Այսինքն, նոր դասագրքեր մշակվելու են չափորոշիչների և ծրագրերի վերանայմանը գրեթե զուգահեռ:

4. Ըստ օրենքի, Հայաստանում կրթությունը չափորոշիչահեն է, և դասագիրքն ընդամենը օժանդակ նյութ է: Այսպիսով, յուրաքանչյուր ուսուցիչ ազատ է օգտագործելու ցանկացած ուսումնական ձեռնարկ, եթե այն երաշխավորված է ԿԳՆ-ի կողմից:
Կան բազմաթիվ հմուտ ուսուցիչներ, ովքեր դասապրոցեսում օգտագործում են այլ օժանդսկ նյութեր))

Հ.Գ. Չափորոշիչների փոփոխության մասին` հաջորդիվ»,- գրել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: