Հայաստանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել 12 Սու-30ՍՄ կործանիչ

Feb 18, 2019 Comments Off on Հայաստանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել 12 Սու-30ՍՄ կործանիչ

Հայաստանը մտադիր է ձեռբ բերել 4 ռուսական Սու-30ՍՄ կործանիչ մինչև 2019թ. վերջ կամ 2020թ սկիզբ: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցամբ, Երևանն ընդհանուր առմամբ ցանկանում է 12 նման մեքենա գնել: Այս մասին IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ օդանավերի հաջորդ խմբաքանակի մատակարարումների շուրջ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքան արագ պատրաստ կլինի այս արտադրանքը. այնտեղ կան ներմուծման փոխարինման խնդիրներ եւ այլն: Մենք նախատեսում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդի սկզբին»,- ասել է նա:

Ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ հայկական ռազմական գերատեսչությունն այդպիսի քանի՞ մեքենա կցանկանար գնել, Տոնոյանը նշել է, որ խոսքը մեկ էսկադրիլայի մասին է (12 օդանավ):

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: