Հովհաննես Իգիթյանի հորդորը վարչապետին

Feb 14, 2019 Comments Off on Հովհաննես Իգիթյանի հորդորը վարչապետին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը Աժ-ում վարչապետին իր դժգոհությունն արտահայտեց այն առումով, որ կառավարության ծրագրում թվերը շատ են: Նա նշեց, որ ինքը կկրճատեր այդ թվերը և ներկայացրեց Սինգապուրի կառավարության ծրագիրը:

«Այս հրաշք ծրագրում կա միայն մեկ թիվ»,-ասաց Իգիթյանը:

Նա Վարչապետին դիմեց՝ հորդորելով կրճատել դրանք: «Դուք հիմա կժպտաք, բայց դա իրոք այդպես է: Առաջինը, ինչ-որ ասաց վարչապետը, մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքացիները փողոցում գետնին չթքեն: Վարչապետն ասաց նաև, որ բոլորս պետք է այնպես անենք, որ ՀԴՄ-ների հետ կապված բոլորը ցուցաբերեն մոտեցում, դա վերացական է ավելի շատ, դա սկզբունք է»,-ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: