Ալիևը պատերազմի «քարտ բլանշը» ստացավ

Feb 17, 2019 2 Comments

Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և որ կձեռնարկի հնարավոր ջանքերը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Real TV-ին հարցազրույց է տվել, որում ասել է. «Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում», – նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է», և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ

Ալիևը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, «ուժն է ծնում իրավունք»․ – «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

Ըստ «Ազատության»՝ վերջին 14 տարվա ընթացքում տեղական լրատվամիջոցին տված իր առաջին այս հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանի նոր իշխանությունների հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Ադրբեջանի առաջնորդը ասել է․ «Հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել», – հիշեցրել է Ադրբեջանի նախագահը:

Նկատենք, որ Փաշինյանն, ի դեպ, երեկ կրկին անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտությանը՝ վստահեցրեց, որ դրա համար տեսնում է «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»:

Ալիևն արդեն հրապարակային պնդում է, որ այդ առաջարկը մերժվել է: Նա, այդպիսով, «փակում» է Արցախի մասնակցության թեման:

Բաքուն, որը շաբաթներ առաջ խոսում էր ղարաբաղյան գործընթացում մեծ տեղաշարժերի հույսերի մասին, կոշտ է արձագանքում Հայաստանի ղեկավարի հայտարարություններին: Ադրբեջանի արտգործնախարարությունը ի պատասխան կոչ է անում չսրել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար:

«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արձագանքել են նաև տնտեսական հեղափոխության մասին Փաշինյանի՝ հայտարարություններին՝ պնդելով, որ Հայաստանում որևէ տնտեսական առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ հակամարտությունը մնում է չկարգավորված: «Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանային համագործակցությանն ու բարգավաճմանը, և դրանից առաջին հերթին օգուտներ կքաղի Հայաստանը», նշել է Ալիևի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջան, այսպիսով, անցավ Փաշինյանին կոշտ հակազդելու փուլին: Սա իսկապես խիստ, նույնիսկ կարելի է ասել Փաշինյանին «սթափեցնելու» փորձ է, որով Ալիևը փորձում է «կառուցողական» դաշտ տեղափոխել Փաշինյանին, հստակ սպառնալով:

Ավելին՝ Ալիևն արդեն մեղադրում է Փաշինյանին՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը լարելու մեջ:

Այսինքն, Ալիևն Ադրբեջանի հետագա «գործողությունները» գցում է Փաշինյանի ուսերին, որպեսզի հետո արդարացնի օրինակ պատերազմի սանձազերծումն իր իսկ կողմից: Այսինքն, պատերազմ սկսելու համար՝ Ալիևը կարող է համարել, որ «քարտ բլանշը» ստացել է:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Ալիևը պատերազմի «քարտ բլանշը» ստացավ” հրապարակմանը

  1. keo nha cai says:

    In cases like this, you will have to go for a simple picture frames.
    in April 22, 1560, he said:” Your Majesty, you’re invincible and retain the world in awe. It is maybe the most worldwide of mediums, in its practice and in its range.

Մեկնաբանել