Մտավախություն չունե՞ք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին

Feb 12, 2019 Comments Off on Մտավախություն չունե՞ք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին

ԱԺ-ում կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ ծրագրում չեն գերակայում կառավարության պարտականությունները, փոխարենը 36 անգամ օգտագործված է «խթանելու է», կամ «կառավարությունը անհրաժեշտ է համարում» արտահայտությունները:

«Ներողություն, բայց շատերս գիտենք, ժողովուրդն էլ գիտի՝ կառավարությունն ինչը պետք է անհրաժեշտ համարի: Մտավախություն չունե՞ք, որ այս ծրագիրն այս տեսքով ընդունվելու դեպքում նույնացում կարվի նախորդ կառավարությունների ծրագրերի հետ, որտեղ նորից գերակայում էին այսպիսի անորոշ դրույթները, ապագային հանձնված բարի ցանկությունները, դրա համար էլ ոչ մի կառավարություն պատասխանատվություն չկրեց իր ձախողման համար»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետը չհամաձայնեց նաև Պետրոսյանի այն դիտարկման հետ, թե Հայաստանի որևէ կառավարություն պատասխանատվություն չի կրել: «Ես կարծում եմ՝ Հայաստանի բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են և կրելու են: ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարություն և ժողովրդավարության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ որևէ մեկն առանց պատասխանատվության չի մնալու, այդ թվում, նաև մեր կառավարությունը: Դեկտեմբերի 9-ին մեր կառավարությունն իր պատասխանատվությունը կրել է և ՀՀ քաղաքացիները գնահատել են կառավարության գործունեությունը»,- նշեց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: