Եթե անհրաժեշտություն լինի Սիրիայում մասնակցել ռազմական գործողությունների, ՀՀ-ն դա ևս կանի օրենքի տառին համապատասխան. Դավիթ Տոնոյան

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

Սիրիայում Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան, և եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա դա ևս ՀՀ-ն կանի օրենքի տառին համապատասխան:

Այս մասին այսօր Կիպրոսի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ նշված է եղել, որ Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք կա։ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը՝ 83 անձ, ժամանել է Սիրիա:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Եթե անհրաժեշտություն լինի Սիրիայում մասնակցել ռազմական գործողությունների, ՀՀ-ն դա ևս կանի օրենքի տառին համապատասխան. Դավիթ Տոնոյան”

Մեկնաբանել