«Հեքիաթ փոքրիկի համար»․ նոր հաղորդում ուսանողների կողմից

Feb 12, 2019 Comments Off on «Հեքիաթ փոքրիկի համար»․ նոր հաղորդում ուսանողների կողմից

Երևանի տարածաշրջանային թիվ մեկ պետական քոլեջի ուսանողները հանդես են եկել «Հեքիաթ փոքրիկի համար» նախաձեռնությամբ։ Երիտասարդները հնչյունավորում են Հովհաննես Թումանյանի հեքիաթները, և դրանք թողարկում համացանցում։ Քոլեջի յութուբյան էջում արդեն հասանելի են Թումանյանի «Անխելք մարդը», «Սուտասանը», «Կիկոսի մահը», «Ոսկու կարասը», «Պոչատ աղվեսը», «Բարեկենդանը», «Ծիտը», «Խելոքն ու հիմարը» հեքիաթները։ Համացանցային ռադիոհաղորդումն ավարտվում է մանկական երգերի ոսկե ֆոնդից ընտրված որևէ օրորոցայինով։

Նախագծի խորհրդատուն և պրոդյուսերը քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանն է։ Հաղորդման խմբագիրն է քոլեջի ռեժիսուրայի բաժնի երրորդ կուրսի ուսանող Սոնա Սարիբեկյանը։ Ձայնագրությունն ու մոնտաժը ապահովում է քոլեջի նույն բաժնի նույն կուրսի ուսանող Ժաննա Քոչարյանը։ Իսկ հեքիաթները կարդում են քոլեջի դերասանական արվեստ բաժնի երրորդ կուրսի ուսանողներ Ռաֆֆի Մազմանեանը, Ատա Կլեկչյանը, Արտյոմ Մելքոնյանը, Մերի Սիմոնյանը, ինչպես նաև Ժաննա Քոչարյանն ու Սոնա Սարիբեկյանը։

Հիշեցնենք նաև, որ ստեղծագործ ուսանողների այս խումբը Նոր Տարուց առաջ հայաֆիկացրել էր «Սանտայի գաղտնի գործակալները» մուլտֆիլմը։
Ստորև ներկայացնում ենք հեքիաթները՝

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: