Վովա Գասպարյանին «մաքրում են»

Feb 13, 2019 Չի մեկնաբանվել

Մեր տեղեկություններով` իշխանությունները ջրում են Վովա Գասպարյանի դեմ հարոցած երկու քրեական գործերը: Նախկին ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց է գնում երկու ուղղությամբ՝ առաջինը իր տան հետ կապված հայտնի պատմության,

որի մասին մամուլում գրվեց, թե 200 հազար դոլլարով 3 միլիոնանոց տուն է ձեռք բերել, մյուսն էլ քրեական հեղինակություն Կանեւսկոյին տրամադրված կեղծ անձնագրի գործով: Մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վերջին գործով Գասպարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ՝ ասելով, որ հրահանգը նրանից է ստացել: Հիմա, մեր ունեցած տեղեկություններով, փորձում են կոծկել երկու գործն էլ:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վովա Գասպարյանին «մաքրում են»”

Մեկնաբանել