Վովայի Արշակը Հայաստանում է

Feb 13, 2019 Չի մեկնաբանվել

Ամիսներ առաջ մամուլում տեղեկություն հրապարակվեց, ըստ որի Հայաստանում թմրանյութերի բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը Արամի փողոցի բնակարաններից մեկում թաքցրել էր մեծ քանակությամբ թմրանյութ և զենքեր: Նրանք երկուսն էլ թավշյա հեղափոխությունից հետո լքել էին ՀՀ-ն: Մեր տեղեկություններով` վերջերս Արշակ Հակոբյանը վերադարձել է Հայաստան եւ կարծես թե լուծել է իր հարցերը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վովայի Արշակը Հայաստանում է”

Մեկնաբանել