Կառավարության ծրագրում մոտ 90 անգամ նշված է «պետք է» բառը. Գորգիսյան

Feb 12, 2019 Comments Off on Կառավարության ծրագրում մոտ 90 անգամ նշված է «պետք է» բառը. Գորգիսյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, խոսելով կառավարության ծրագրի մասին, ասել է, որ այս պահի դրությամբ Լուսավոր Հայաստանը դեռ որոշում չունի կառավարության ծրագրի քվեարկության մասով:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, կառավարության ծրագիրը վերացական է և ոչ կոնկրետ. «Մոտ 90 անգամ նշված է «պետք է» բառը, սակայն նշված չէ, թե ինչպես ենք հասնելու դրան»:

Նշենք, որ հարցեր տալու համար գրանցվել է 53 պատգամավոր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: